Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը պարզաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի TruthSocial սոցիալական մեդիա հարթակում արված գրառումները, որոնցում նա մի քանի դեմոկրատ օրենսդիրների մեղադրել է «մահապատժի ենթակա» խռովարարական դավադրության մեջ։
Հարցին՝ արդյոք Թրամփը մտադիր է մահապատժի ենթարկել կոնգրեսականներին, Լևիթը բացասական պատասխան է տվել:
Երբ խնդրել են պարզաբանել Թրամփի արձագանքը, նա ասել է. «Այս սենյակում շատերը ցանկանում են խոսել նախագահի պատասխանի մասին, բայց ոչ թե այն մասին, թե ինչը դրդեց նախագահին այդպես արձագանքել։ Նրանք Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներ են, որոնք դավադրություն են կազմակերպել տեսաուղերձ հղել Միացյալ Նահանգների զինվորականներին, զինծառայողներին և ազգային անվտանգության ապարատի անդամներին՝ կոչ անելով նրանց չենթարկվել նախագահի օրինական հրամաններին»։





























