ԱՄՆ-ը պատրաստվում է նոյեմբերի 22-ին անցկացնել Stratolaunch LLC ընկերության մշակած Talon-A բազմակի օգտագործման հիպերձայնային սարքի եւս մեկ թռիչքային փորձարկում, տեղեկացրել է Florida Today-ը։

Արձակումը կիրականացվի երկֆյուզելյաժային ինքնաթիռից, որն աշխարհի ամենամեծ ինքնաթիռն է։ Կրող ինքնաթիռը անօդաչու սարքը օդ կբարձրացնի Կալիֆոռնիայի Մոհավ ավիատիեզերական նավահանգստից։

Կրող ինքնաթիռից անջատվելուց հետո ակնկալվում է, որ տրանսպորտային միջոցը կհասնի Մահով 5 (մոտավորապես 6 000 կմ/ժ) արագության, ապա վայրէջք կկատարի օդանավակայանում։

Սա Պենտագոնի համար տրանսպորտային միջոցի երրորդ փորձարկումն է։ Առաջին հաջող թռիչքային փորձարկումն անցկացվել է 2024թ․ մարտին։ Ներկայիս արձակման համար կառավարությունը հատկացրել է 24,7 միլիոն դոլար։ Թռիչքային փորձարկման հիմնական նպատակներն են TA-1 տրանսպորտային միջոցի անվտանգ մեկնարկը կրող ինքնաթիռից, շարժիչի գործարկումը, արագացումը, կայուն վերելքը եւ վերահսկվող վայրէջքը։

2023թ․ նոյեմբերին Stratolaunch LLC-ն կնքել է պայմանագիր ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ սարքի մշակման համար, որը ենթադրում է հինգ փորձարկում՝ ի շահ ամերիկյան զինվորականների։