Մեծ Բրիտանիայի հողմատուրբինները գերազանցել են էլեկտրաէներգիայի արտադրության ռեկորդը՝ հասնելով 22,7 մլն կՎտ·ժ տպավորիչ ցուցանիշի։
Naked Science-ը հաղորդում է, որ ըստ Էներգահամակարգի ազգային օպերատորի (Neso) տվյալների, էլեկտրաէներգիայի այդ քանակը բավարար էր 22 մլն տուն մատակարարելու համար։
Նոր ռեկորդը գերազանցել է նախորդ՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ին գրանցված ցուցանիշը (22,5 մլն կՎտ·ժ)։
Ըստ Neso-ի, նոյեմբերի 11-ին քամին ապահովել է Մեծ Բրիտանիայի ողջ էլեկտրաէներգիայի 43,6%-ը, ինչը թույլ է տվել էներգիայով մատակարարել բրիտանական տների ավելի քան երեք քառորդը։
Հողմատուրբինները դարձել են Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի խոշորագույն աղբյուրը։ Ըստ RenewableUK-ի՝ քամու էներգետիկայի տվյալների բազայի, երկրում ցանցին միացված է մոտ 32 մլն կիլովատ հողմային հզորություն, որը գրեթե հավասարապես բաշխված է առափնյա և ծովային տուրբինների միջև։ Այստեղ ներառված են աշխարհի հինգ խոշորագույն ծովային հողմակայանները։