Մենք, անշուշտ, պողպատից ենք ձուլված, բայց ցանկացած մետաղ, նույնիսկ ամենաամրապինդը, կարող է կոտրվել, ըստ УНИАН գործակալության՝ ազգին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին։
«Մենք պետք է համախմբվենք, ուշքի գանք, վերջ տանք շիլափլավին, վերջ տանք քաղաքական խաղերին։ Պետությունը պետք է աշխատի, պատերազմող երկրի խորհրդարանը պետք է միահամուռ աշխատի, պատերազմող երկրի կառավարությունը պետք է արդյունավետ աշխատի»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Նա նշել է, որ հաջորդ շաբաթը շատ դժվարին և իրադարձություններով լի է լինելու։
«Դուք [ուկրաինացիներ] հասուն, խելացի, գիտակից ժողովուրդ եք, որը դա բազմիցս ապացուցել է և որը հասկանում է, որ այս ընթացքում մեծ ճնշում կլինի՝ քաղաքական, տեղեկատվական և տարբեր ճնշումներ՝ մեզ թուլացնելու, մեզ պառակտելու համար։ Թշնամին արթուն է և ամեն ինչ անելու է, որպեսզի մեզ խանգարի որևէ հաջողության հասնել։ Արդյո՞ք մենք թույլ կտանք նրանց դա անել։ Մենք դա անելու իրավունք չունենք։ Եվ մեզ կհաջողվի»,- ասել է Զելենսկին։
Նա նշեց նաև, որ պետք է հաշվի առնել Ուկրաինայի շահերը։
«Մենք հանգիստ կաշխատենք Ամերիկայի և մեր բոլոր գործընկերների հետ։ Ես կհամոզեմ նրանց և կառաջարկեմ այլընտրանքներ, բայց մենք անպայման թշնամուն որևէ պատճառ չենք տա ասելու, որ Ուկրաինան խաղաղություն չի ուզում»,- ասել է Զելենսկին։





























