Աֆղանստանում թալիբները «թաքֆիր» են հայտարարել երաժշտական գործիքների նկատմամբ, գրում է «Мадам Секретарь» Telegram-ալիքը։
Ալիքի տեղեկություններով, զինյալները մտել են Տալուկանի գյուղ և տեղացիների մոտ երաժշտական գործիքներ են հայտնաբերել։
«Հրամանատար-իմամը հայտարարել է, որ դրանց մեջ սատանա է մտել և հրամայել է անմիջապես առգրավվել «հարամը», ապա ոչնչացնել։
Թմբուկը և փոքր դաշնամուրը, որոնց վրա սովորում էին նվագել 5-ամյա Լութֆուլլան և 7-ամյա Աբդալը, հրապարակայնորեն կացնահարել են», – նշել է աղբյուրը։




























