Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի կայքը՝ «Armtimes.com»–ը, գրում է, որ ըելեգրամյան ալիքներում Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկար է տարածվում:
Դրանում ասվում է, որ փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին: Վերջինս առոչինչ է համարում այս արդյունքները:
Հաշվի առնելով սա՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Արշակ Խաչատրյանից և նրա մեղքը կիսողներից մաքրելու գործընթացին միանալու համար:
Տարածվող հայտարարությունում նշված են հոգևորականների անունները, նրանցից ոմանք ստորագրել են դրա ներքո:
Ավելի ուշ կայնքը նաև հայտնել է, որ քննչական կոմիտեում իրականացված փորձաքննությունների արդյունքում հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 25-ին եպիսկոպոսաց դասը հավաքվել էր Մայր Աթոռում, որտեղ ամենայն հավանականությամբ, ի թիվս այլ հարցերի՝ պետք է քննարկվեր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի պաշտոնավարումը բոլոր պաշտոններում և ծառայությունը առժամանակ կասեցնելու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հորդորը:
ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութերի տարածման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնել։
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռից հայտարարություն էին տարածել, որտեղ նշված էր, որ պատարագների ժամանակ կաթողիկոսի անունը զեղչելու գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։
Նամակն ամբողությամբ՝ լուսանկարներում։

































