Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը։

Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, բարձրագույն կրթության զարգացմանը, Սահմանադրությանը և այլ թեմաների։

Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։