Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026 թվականին կկազմեն 3 տրլն. 627 մլրդ դրամ։ Այս մասին դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի վերանայված նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Պետական բյուջեի ծախսերը նախատեսված են 3 տրիլիոն 627 միլիարդ դրամի չափով։ Ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 923 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 704 միլիարդ դրամ։ Առաջին փուլի համեմատ, պետական բյուջեի ընթացիկ ծախսերը նվազել են 0.9 միլիարդ դրամով», - ասել է Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ պատգամավորներից ստացվել է ընդհանուր առմամբ մոտ 30 առաջարկ, որոնցից մի քանիսը, ի վերջո, ընդունվել են։
«Պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամի չափով, ինչը 0.2 միլիարդ դրամով պակաս է սկզբնական գնահատականից», - հայտնել է կառավարության ներկայացուցիչը։





























