Նավթի գները հինգշաբթի առավոտյան բարձրանում են՝ չորեքշաբթի օրվա գների չափավոր աճից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի փետրվարյան ֆյուչերսները թանկացել են 0.28 դոլարով (0.45%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.95 դոլարի: Չորեքշաբթի օրը Brent-ը թանկացել է 0.22 դոլարով (0.4%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.67 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի արդյունքում WTI նավթի հունվարյան ֆյուչերսները թանկացել են 0.33 դոլարով (0.56%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.28 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը թաննկացել է 0.31 դոլարով (0.5%)՝ մեկ բարելի համար հասնելով 58.95 դոլարի։