Նիկոլ Փաշինյանը սկսել է կատարել իմ ասուլիսի ուղերձները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«1) Իր և մյուս հայհոյող ՔՊ-ականների համար ընդունեց էթիկայի կանոնագիրք:
2) ԱԺ-ում հայտարարեց, որ իրենք չեն կարողանում իրենց արածը «դրական» ներկայացնել և ընդունեց, որ բացի նախկին Նախագահների մասին խոսելուց, այլ օրակարգ չունեն:
Նիկոլ Փաշինյանին առաջարկում ենք այսուհետ ևս ուշադիր հետևել «Միասնության թևեր/Wings of Unity» գործունեությանը:
Իր հաջորդ անելիքները կասենք լրացուցիչ»։





























