Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը քիչ թե շատ կայունացել է, բայց դեռևս շատ խնդիրներ կան։ Նա ասել է, որ հանրապետությունը ստիպված է դիրքեր կառուցել և սահմանապահներին զինել։
«Բելառուսա-ուկրաինական սահմանին իրավիճակը քիչ թե շատ կայունացել է։ Չնայած այնտեղ դեռևս կան բազմաթիվ խնդիրներ», - նախագահի խոսքերն է մեջբերել ԲելՏԱ լրատվական գործակալությունը։
Ըստ Լուկաշենկոյի՝ դեռ «բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն մոբիլիզացիոն կարգով, ինչպես նաև կարգավորվի Ուկրաինայի կողմից լքված սահմանը, կառուցվեն հսկիչ կետեր և զինվորականներով ապահովվեն սահմանապահները»։ Նա հավելել է, որ «սահմանապահների երկրորդ գծում ստիպված են լինելու տեղադրել զինված ուժեր»։ «Իհարկե, դա շեղում է ոչ միայն մեր ուշադրությունը, այլև շեղում է որոշակի միջոցներ», - եզրակացրել է Բելառուսի ղեկավարը։





























