ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հնարավոր է ընդլայնվեն Լատինական Ամերիկայում թմրանյութերի առևտրին առնչվող թիրախների դեմ նրա վարչակազմի ձեռնարկած ռազմական գործողությունները։
Հարցազրույցում Թրամփը հրաժարվել է բացառել թմրանյութեր արտահանելու և հանցագործներին ԱՄՆ ներթափանցելուն օգնելու մեջ մեղադրվող Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին տապալելու ջանքերի շրջանակում ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը։
«Ես չեմ ուզում որոշում ընդունել՝ կողմ կամ դեմ։ Ես դրա մասին չեմ խոսում,- ասել է Թրամփը ցամաքային զորքեր տեղակայելու մասին՝ հավելելով. -Ես մարտական ռազմավարության մասին չեմ ուզում ձեզ հետ խոսել»։
Ընդսմին, նա հայտարարել է, որ կքննարկի այլ երկրներում, ներառյալ՝ Մեքսիկայում և Կոլումբիայում, որտղ թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ակտիվ է, թիրախների դեմ ուժ կիրառելու հնարավորությունը։





























