Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է անընդհատ ընդլայնեն համագործակցության ցանկը և կրճատեն երկու կողմերի միջև առկա խնդիրների ցանկը, ընդգծել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենգը, հաղորդում է «Սինհուա»-ն։

Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, Հե Լիֆենը նման հայտարարություն է արել Պեկինում Cohen Group խորհրդատվական ընկերության ավագ խորհրդական Քրեյգ Ալենի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես նշել է Պետական խորհրդի փոխվարչապետը, այս տարվա սկզբից ի վեր Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները կայացրել են մի քանի հեռախոսազրույց և հաջող հանդիպում են ունեցել Բուսան քաղաքում (Կորեայի Հանրապետություն)` հասնելով մի շարք կարևոր պայմանավորվածությունների։

Հե Լիֆենի խոսքով՝ երկու կողմերը պետք է պահպանեն համագործակցության թափը՝ երկու պետությունների ղեկավարների ռազմավարական առաջնորդության ներքո։

Նա ընդգծել է, որ ներկայումս Չինաստանը պատրաստվում է մտնել 15-րդ հնգամյա ծրագրի (2026-2030 թթ.) իրականացման շրջան և մտադիր է էլ ավելի ընդլայնել իր բարձր մակարդակի արտաքին բացությունը։ Պետական խորհրդի փոխվարչապետը ողջունել է ամերիկյան ձեռնարկությունների ավելի լայն մասնակցությունը Չինաստանում ներդրումային և առևտրային գործունեությանը, որպեսզի նպաստի չին-ամերիկյան առևտրատնտեսական կապերի կայուն, առողջ և հաստատուն զարգացմանը։

Ք. Ալենն իր հերթին պատրաստակամություն է հայտնել կամուրջ հանդիսանալով Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության հետագա խորացման համար։