Ուկրաինայի իշխանությունները ԱՄՆ նախագահի վարչակազմին են ներկայացրել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին նախագծի մասին իրենց պատասխանը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ և Ուկրաինայի պաշտոնյաներին: Աղբյուրը ՌԲԿ-Ուկրաինային հայտնել է, որ Կիևը Վաշինգտոնին «թարմացված խաղաղության ծրագիր» է ներկայացրել:

Ըստ Axios-ի տվյալների՝ Ուկրաինան մանրամասն պատասխան է տվել Թրամփի վարչակազմին՝ ԱՄՆ առաջարկների վերաբերյալ այն բանից հետո, երբ խորհրդակցություններ է անցկացրել իր եվրոպական դաշնակիցների հետ։ Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը պատասխանն ուղարկել է Ջարեդ Քուշներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականին և փեսային։

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ պատասխանը պարունակում է մեկնաբանություններ և առաջարկվող փոփոխություններ, «որպեսզի այս ամենը կենսունակ դարձվի»։ Նա նշել է, որ Ուկրաինայի պատասխանը նոր գաղափարներ է պարունակում այն ​​մասին, թե ինչպես լուծել Ռուսաստանի կողմից գրավված տարածքների և Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) կարգավիճակի հարցերը։

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները դեկտեմբերի 11-ին կհանդիպեն առցանց ձևով՝ ԱՄՆ խաղաղության ծրագրի կոնկրետ մանրամասների շուրջ քննարկումը շարունակելու համար։