Վաշինգտոնը և Տոկիոն համատեղ զորավարժություններ են անցկացրել երկու ամերիկյան B-52 ռմբակոծիչների մասնակցությամբ։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է, զորավարժություններն անցկացվել են Ճապոնական ծովի երկնքում։ Ճապոնական կողմից դրանցում ներգրավված են եղել երեք F-35 և երեք F-15 կործանիչներ։
«Ուժով ստատուս քվոն փոխել թույլ չտալու հանդեպ ամուր հանձնառության», ինչպես նաև «ճապոնա-ամերիկյան դաշինքի զսպման և արձագանքման ներուժն առավելագույնս ամրապնդելու պատրաստակամության» ցուցադրումը հայտարարվել է որպես զորավարժությունների նպատակ։
Ինչպես նշել են Տոկիոյում, զորավարժություններն անցկացվել են Ճապոնիայի շրջակայքում «անվտանգության սրվող իրավիճակի պայմաններում»։





























