Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը իր անձնական սոցցանցերի էջում հայտարարել է, որ հասունացել է և որոշել է դադարեցնել հիմարներին լսելը: Այս մասին հաղորդում է ERR ազգային հանրային հեռարձակողը:
«Ես հանկարծակի հասունացել եմ. այլևս չեմ կարողանում հանդուրժել որոշակի բաներ։ Ոչ թե որովհետև ես ամբարտավան եմ, այլ պարզապես որովհետև հասել եմ կյանքիս այն կետին, երբ այլևս չեմ ուզում ժամանակ վատնել այն բաների վրա, որոնք ինձ նյարդայնացնում կամ ցավեցնում են։ Ես այլևս չեմ կարողանում հանդուրժել հիմարների չափազանց պահանջները։ Անհետացել է նրանց հաճոյանալու ցանկությունը, ովքեր ինձ չեն սիրում։ Եվ չկա ոչ մի պատճառ ժպտալու նրանց, ովքեր չեն ուզում ինձ ժպտալ», - մեջբերում է պորտալը Կարիսի Facebook-յան գրառումը։
Նշվում է, որ նախագահի հասարակայնության հետ կապերի խորհրդական Հաննես Համբուրգը ERR-ին հաստատել է, որ հաղորդագրությունը գրվել է անձամբ Էստոնիայի նախագահի կողմից, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ում է քաղաքական գործիչը համարում «հիմարներ»։




























