ԵՄ երկրները պաշտպանական արդյունաբերության 691 նախագիծ են ներկայացրել Եվրահանձնաժողովին՝ ԵՄ SAFE (նախկինում՝ ReArm EU) սպառազինության ծրագրի շրջանակներում 150 միլիարդ եվրո ֆինանսավորման համար։ Այս մասին իր X-ի կայքում հրապարակում է արել պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։
«ԵՄ երկրները հսկայական հետաքրքրություն են ցուցաբերել SAFE ծրագրի նկատմամբ։ Նրանք ներկայացրել են 691 նախագիծ, որոնք ընդգրկում են ռազմական կարողությունների զարգացման բոլոր ինը հիմնական ոլորտները», - գրել է նա։
SAFE ծրագրի առաջնահերթ ոլորտներ ԵՀ-ն սահմանել է հրետանային արկերը և հրթիռները, հեռահար և բարձր ճշգրտության հրետանային և հրթիռային համակարգերը, հետևակի զինվորական գույքը և սպառազինությունը, օդային անօդաչու թռչող սարքերը և դրանց հակազդման միջոցները, ՀՕՊ և ՀՀՊ միջոցները, վերջրյա և ստորջրյա համակարգերը, տրանսպորտային ավիացիան և օդում լիցքավորման միջոցները, տիեզերական միջոցները և արբանյակների պաշտպանության միջոցները, կիբերանվտանգության համակարգերը և արհեստական բանականության օգտագործմամբ կիբերհարձակվող համակարգերը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ ԵՄ 27 երկրներից 19-ը որոշում են կայացրել SAFE ծրագրին մասնակցելու համար, որը եվրոպական ֆինանսավորում է տրամադրում ռազմական արդյունաբերության համար։ Դրանցից 15 պետություններ մտադիր են այդ ծրագրով նախագծեր իրականացնել Ուկրաինայի մասնակցությամբ կամ Կիևի ռեժիմին աջակցելու նպատակով։





























