Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովը հինգշաբթի օրը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին՝ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդում է Բուլղարական հեռագրական գործակալությունը (BTA)։

«Ռոսեն Ժելյազկովի կաբինետը հինգշաբթի օրը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Վարչապետ Ժելյազկովը հրաժարականի մասին հայտարարել է արտակարգ հանգամանքների կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։