Դեկտեմբերի 15-ից Չարենցի փողոցում՝ Չարենցի փողոցից դեպի Հերացու փողոց (նախկին ճոպանուղու հատված) աջ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, ինչպես նաև Չարենցի փողոց հ.1Բ շենքից դեպի Հերացի փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

Այս մասին NEWS.am–ին հայտնում են քաղաքապետարանից։