Mercedes-Benz Group AG ընկերության կառավարման խորհուրդը որոշել է մի քանի նոր նշանակումներ կատարել ընկերության ավագ ղեկավարության կազմում՝ իր ռազմավարության հետևողական իրականացումն ամրապնդելու համար, հայտարարել է ընկերությունը։
Նշվում է, որ գլխավոր դիզայնի տնօրեն Գորդեն Վագեները, էլեկտրական շարժիչների ղեկավար Թորստեն Էդերը և թափքի և անվտանգության ղեկավար Թոմաս Հելմութը հրաժարական են տալիս։
Ըստ հայտարարության՝ Բաստիան Բոդին, որը ներկայում AMG-ի դիզայնի ղեկավարն է, 2026 թվականի փետրվարի 1-ից դիզայնի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Գորդեն Վագեներին։ Վագեները կհեռանա ընկերությունից 2026 թվականի հունվարի 31-ին՝ սեփական դիմումի համաձայն։
Վագեները 28 տարի ծառայել է ապրանքանիշի գլխավոր դիզայների պաշտոնում։
2026 թվականի հունվարի 1-ից՝ Յանի ֆոն Ռույ Ծյանը, որը ներկայում օպերատիվ մատակարարման շղթայի ղեկավարն է, կստանձնի գնումների և մատակարարների որակի պատասխանատվությունը՝ այդ պաշտոնում փոխարինելով Գունար Գյուտենկեին։ Գունար Գյուտենկեն և Յանի ֆոն Ռույ Ծյանը մինչև 2026 թվականի փետրվարը համատեղ կապահովեն գնումների և մատակարարների որակի գործառույթների սահուն անցումը։
2026 թվականի ապրիլի 1-ից սկսած՝ Ստեֆանի Չորիցը, որը ներկայում զբաղեցնում է Mercedes-AMG GmbH-ի ֆինանսների և շքեղ ավտոմեքենաների վերահսկողության ղեկավարի պաշտոնը, Յանի ֆոն Ռույ-Ծյաին կփոխարինի գործառնական մատակարարման շղթայի ղեկավարի պաշտոնում։ Էլեկտրական փոխանցման համակարգերի ղեկավար Թորստեն Էդերը 2026 թվականի մայիսի 1-ից սեփական դիմումի համաձայն կլքի ընկերությունը։ Նրան կփոխարինի Յորգ Բարտելսը, որը ներկայում զբաղեցնում է Beijing Benz Automotive Co., Ltd-ի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։
2026 թվականի հունվարի 1-ից՝ Ռոզա Մարիա Կոնդե Դիեզը, որը ներկայում զբաղեցնում է կորպորատիվ հետազոտությունների, կայունության և զարգացման ղեկավարի պաշտոնը, պատասխանատու կլինի աշխատակիցների անվտանգության համար։ Նա կփոխարինի Թոմաս Հելմութին, որը դեկտեմբերի վերջին սեփական դիմումի համաձայն կհեռանա ընկերությունից։





























