Իսրայելը և Գերմանիան մոտ 3,1 միլիարդ դոլարի պայմանագիր են ստորագրել՝ Israeli aerospace industries ընկերության արտադրած Arrow-3 օդային և հակահրթիռային պաշտպանության համակարգն ընդլայնելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարությանը։

Պայմանագրի ընդլայնումը լրացնում է երկու տարի առաջ կնքված նախնական գնման պայմանագիրը։

Նախարարությունը հավելել է, որ երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 6,7 միլիարդ դոլար։