Սեմերու հրաբխի ժայթքումը գրանցվել է Ինդոնեզիայի կենտրոնական մասում, Արեւելյան Ճավա նահանգի տարածքում։ Այս մասին նշվել է հանրապետության հրաբխագիտության եւ երկրաբանական աղետների հետեւանքների մեղմման կենտրոնի հայտարարությունում։
Նրա տեղեկացմամբ՝ մոխրասյան բարձրությունը հասել է հազար մետրի հրաբխի խառնարանի վերեւում կամ 4 676 մետրի ծովի մակարդակից բարձր։ Մոխիրը մեծ ինտենսիվությամբ տարածվում է հարավային ուղղությամբ։
Գերատեսչությունում տարածաշրջանի բնակիչներին խորհուրդ են տվել զգույշ լինել եւ չմոտենալ խառնարանին 5 կիլոմետր շառավղով՝ շիկացած քարերի արտանետման պատճառով։
Սեմերուն բարձրությամբ չորրորդ հրաբուխն է Ինդոնեզիայում (3 676 մետր ծովի մակերեւույթից բարձր) եւ ամենաբարձր գագաթն է Ճավա կղզում։
Աշխարհում ամենամեծ Ինդոնեզական արխիպելագը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, գտնվում է այսպես կոչված խաղաղօվկիանոսյան Հրե օղակում, ինչի պատճառով տարածաշրջանը ենթակա է խիստ սեյսմիկ ակտիվության։ Ինդոնեզիայում հաշվվում է ավելի քան 500 հրաբուխ, գործողների թիվը մոտ 130 է։




























