Փետրվարի 5-ին ժամը 19.20-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 20-ամյա Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:
Միջադեպի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:



























