Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 22։39-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Գյուլագարակ  ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին  «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա ծառին։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու տուժած հոսպիտալացվել  են բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։