Դեկտեմբեր 20-ին համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկությունները իրացնելով տարածքային ոստիկանության բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչներ 52-ամյա Արսեն Ե․-ին և 45-ամյա Արման Ղ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ համայնքային ոստիկանության տվյալ բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների՝ Արսեն Ե․-ն և Արման Ղ․-ն կասկածվում են մարզերից մեկի բնակիչ 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։
Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք օգտվել են աղջկա անօգնական վիճակից և հաճախակի տարել են դաշտամիջյան հատվածներ ու «սև գործը» կատարել։
Քննիչի որոշմամբ Արսեն Ե․-ն և Արման Ղ․-ն ձերբակալվել ու տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։





























