Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Ֆլորիդայում տեղափոխվել է։
Նախապես երկկողմ հանդիպումը նախատեսված էր Երևանի ժամանակով երեքշաբթի՝ ժամը 01:00-ին, սակայն այժմ այն կկայանա տեղական ժամանակով 13:00-ին, այսինքն՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Այսպիսով, Թրամփի և Զելենսկու հանդիպումը կսկսվի նախատեսվածից երկու ժամ շուտ։
Ըստ Զելենսկու, Ուկրաինան Ֆլորիդայի բանակցություններում կներկայացնեն ԱԽ քարտուղար Ռուստեմ Ումերովը, էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Սոբոլևը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսանդր Բևզը և ԱԳ նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան։





























