Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է, որ Ուկրաինան ստանա անվտանգության երաշխիքներ 30-50 տարվա համար, ասել է Զելենսկին՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։

«Մեր թիմերը քննարկել են սա։ Երեկ մենք ԱՄՆ նախագահի հետ հաստատեցինք, որ մենք կունենանք ԱՄՆ-ից անվտանգության ամուր երաշխիքներ։ Իրականում, սա հավերժ չէ. փաստաթղթերը նախատեսում են 15 տարվա ժամկետ՝ այդ անվտանգության երաշխիքները երկարաձգելու հնարավորությամբ», - նշել է Ուկրաինայի առաջնորդը։

Զելենսկիի խոսքով՝ նա բարձրացրել է ավելի երկար երաշխիքային ժամկետի հարցը։

«Ես նրան ասել եմ, որ մենք արդեն պատերազմի մեջ ենք, և դա տևում է գրեթե 15 տարի։ Հետևաբար, ես շատ կցանկանայի, որ երաշխիքները ավելի երկար լինեին։ Եվ ես նրան ասել եմ, որ մենք շատ կցանկանայինք քննարկել 30-40-50 տարվա հնարավորությունը։ Եվ այդ դեպքում դա կլինի նախագահ Թրամփի պատմական որոշումը։ Նախագահն ասել է, որ կմտածի դրա մասին», - հավելել է պետության ղեկավարը։