Եմենի նախագահական կառավարման խորհրդի ղեկավար Ռաշադ Մոհամմեդ ալ-Ալիմին հրամայել է խզել ԱՄԷ-ի հետ կնքված համատեղ պաշտպանական համաձայնագիրը՝ հանրապետության արևելքում անջատողական գործողությունների պատճառով։ Հրամանագրի տեքստը հրապարակվել է եմենական SABA լրատվական գործակալության կողմից։
«ԱՄԷ-ի հետ կնքված համատեղ պաշտպանական համաձայնագիրը պետք է չեղյալ հայտարարվի», - նշվում է հրամանագրում։ Եմենի իշխանությունները նաև պահանջել են, որ ԱՄԷ-ն 24 ժամվա ընթացքում դուրս բերի իր բոլոր ուժերը և տեխնիկական անձնակազմը Եմենի տարածքից։





























