Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է զինված ուժերի անհապաղ գործադրման մասին ողջ երկրում, տեղեկացրել է BBC News-ը։

Տեսաուղերձի ժամանակ Վլադիմիր Պադրինո Լոպեսը դիմադրության միասնական ճակատի ստեղծման կոչ է արել «ամենաահավոր ագրեսիայի» համատեքստում, որը երբեւէ կատարվել է Վենեսուելայի դեմ։

Նա ավելացրել է, որ Վենեսուելան կատարում է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանները  զինված ուժերի տեղակայման մասին։

«Նրանք հարձակվել են մեզ վրա, բայց նրանք մեզ չեն հնազանդեցնի իրենց»,- ասել է Վենեսուելայի պաշտպանության նախարարը։

 

ԱՄՆ-ը ավելի վաղ լայնածավալ օդային հարված էր հասցրել Վենեսուելայի տարածքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն եւ նրա կինը բռնվել եւ ինքնաթիռով դուրս են բերվել երկրից։