Գերագույն Ռադայի պաշտպանության կոմիտեն հավանություն է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկին՝ Միխայիլ Ֆյոդորովին պաշտպանության նախարար նշանակելու վերաբերյալ, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին թելեգրամյան ալիքում։

Ինչպես նշել է Գոնչարենկոն, պաշտպանության կոմիտեի բոլոր անդամները հավանություն են տվել Ֆյոդորովին պաշտպանության նախարար նշանակելու որոշման նախագծին։

Ֆեդորովի պաշտպանության նախարար դառնալու համար անհրաժեշտ է, որ առնվազն 226 պատգամավոր քվեարկության ժամանակ հավանություն տա նախաձեռնությանը։

Միխայիլ Ֆյոդորովը նախկինում զբաղեցրել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետի և թվային վերափոխման նախարարի պաշտոնը։

Հունվարի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ֆյոդորովին առաջարկել է դառնալ պաշտպանության նախարար՝ Դենիս Շմիգալի փոխարեն:

Կառավարությունում РБК-Украина-ի աղբյուրը պարզաբանել է, որ Ուկրաինայի ղեկավարի որոշումը պայմանավորված է Պաշտպանության նախարարությունում արմատական ​​բարեփոխումների անհրաժեշտությամբ։

Շմիգալն, իր հերթին, կնշանակվի Ուկրաինայի առաջին փոխվարչապետի և էներգետիկայի նախարարի պաշտոնում։ Նա պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է միայն անցյալ ամռանից։