Այս քաղաքում կառուցվել է նավթավերամշակման գործարան: (Սաուդյան Արաբիա)

Մինչ գործարանի կառուցումը բնակչությունը կազմում էր 65 000 մարդ, իսկ գործարանի կառուցումից հետո այն աճել է մինչև 330 000 մարդ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման  համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքում չկա գործազրկություն. Ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր, ինչը նպաստել է աշխատավարձերի աճին:

Որպես հաջողված օրինակ Վանաձորին երկրորդ շունչ տալու համար մենք պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը: Արդյունքում, բացի Երևանից, Հայաստանը կունենա ևս մեկ արագ զարգացող, տնտեսապես ուժեղ քաղաք:

Այս է ճանապարհը, որով երկրները կառուցում են ուժեղ տնտեսություն»: