Ռուսաստանում Պրիմորյեի թմրավերահսկողության վարչության աշխատակիցները հանանքի վայրում ձերբակալել են ադրբեջանցի ապօրինի ներգաղթյալների, որոնք Վլադիվոստոկի տարածքում առանձնապես խոշոր չափերի հերոին էին վաճառում:

Ձերբակալման ժամանակ կասկածյալները փորձել են թաքնվել մեքենայով, բայց ժամանակին արգելափակվել են փողոցներից մեկում եւ ձերբակալվել, հաղորդում է Interfax-ը: Ներկայումս բոլորին տեղափոխել են մեկուսարան:

Ըստ գործակալության, թմրավաճառները պահպանում էին գաղտնիության լավագույն ավանդույթները, մշտապես փոխել են հեռախոսները եւ բնակության վայրը, թմրանյութը պահել են գաղտնարաններում: Երկու գաղտնարան գտել են Վլադիվոստոկի Պերվոմայսկի շրջանում, մեկ` Սովետսկի շրջանում: Նախնական տվյալներով թմրավաճառները օրական վաճառել են տասնյակ չափաբաժաիններ: Հյուրանոցներում եւ գաղտնարաններում գտել են 514 գրամ հերոին: Առգրավել են նաեւ թմրանյութի օգտագործման համար սարքավորումներ: