Հայաստանում եւ Վրաստանում կարելի է բնակարաններ ամրագրել ինտերնետի միջոցով: Ginosi.com-ը Հայաստանում եւ Վրաստանում դասակարգել է վարձով տրվող կացարանները 4 գույնի կատեգորիաներում` կարմիր, նարնջագույն, մոխրագույն եւ սեւ, որոնք դասակարգում են դրանք` լավագույնից դեպի վատագույնը:
«Կարմիր ցուցակը» ներկայացնում է այն կացարանները, որոնց մասին տեղեկատվությունը թարմացվում է շարունակաբար, ծառայության որակը բարձր է, եւ այդ կարգավիճակին արժանացել է հաճախորդների գնահատականների շնորհիվ, «նարնջագույն ցուցակում» այն բնակարաններն են, որոնք իրենց որակով չեն զիջում «կարմիր ցուցակում» գտնվողներին եւ ունեն մեծ պոտենցիալ այնտեղ հայտվելու համար: Այն կացարանները, որոնք զիջում են իրենց վերաբերյալ տեղեկատվության հստակությամբ, չեն մրցակցում գնահատականների եւ տրամադրվող ծառայությունների առումով, ընդգրկվել են «մոխրագույն ցուցակում»: Գնահատման արժեհամակարգը սովորաբար տրվում է, որպեսզի բարելավվի տվյալ կացարանների մրցակցությունը:
«Սեւ ցուցակում» կհայտնվեն այն կացարանները, որոնց ամրագրումը կկատարվի առանց ginosi.com-ի հետ նախապես համաձայնության կամ այն դեպքում, երբ լինեն խնդիրներ կապված հիգենիայի հետ:




























