Արևմտյան կիսագնդում ապօրինի գործունեության կանխմանն ուղղված գործողության շրջանակներում ամերիկյան զինվորականները Կարիբյան ծովում ձերբակալել են ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող հերթական «Sagitta» լցանավը, որը նմանատիպ 7-րդ լցանավն է: Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը:
«Սա ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ ապահովել, որ Վենեսուելայից դուրս գա միայն այն նավթը, որը տեղափոխվում է պատշաճ և օրենքին համապատասխան կերպով: Ամերիկացիների անվտանգությունն առաջնահերթ նշանակություն ունի: Այս գործողություններին աջակցում է Կարիբյան ավազանում տեղակայված մեր էլիտար միացյալ ուժերի խմբավորման ողջ հզորությունը», - նշվում է հաղորդագրության մեջ:




























