Հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Արամ Ս․-ն իր վարած «Volvo» մակնիշի «ցեմենտավոզով» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել ձյան շերտով և մերկասառույցով։