Ոչ մի երկիր իրավունք չունի զավթել այլ երկրի տարածքը՝ ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Գրենլանդիայում և ոչ էլ աշխարհի որևէ այլ վայրում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ մեկնաբանելով Գրենլանդիան զավթելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները։

Կալասը նշել է, որ Եվրոպան պատրաստ է Վաշինգտոնի հետ քննարկել Արկտիկայի անվտանգությունը, սակայն «սակագներով սպառնալը այն ուղին չէ, որով պետք է գնալ»։ «Ինքնիշխանությունը սակարկության առարկա չէ», - ընդգծել է քաղաքական գործիչը, փոխանցում է DW-ն։