Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն 23 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ապստամբության մեղադրանքով, հայտնում է Yonhap-ը։
Դատարանը վճռել է, որ ռազմական դրություն մտցնելը ապստամբություն է եղել։
Նշվում է, որ նախկին նախագահի կողմից հակասահմանադրական հրամանագրի արձակումը, ինչպես նաև ոստիկանության և բանակի մոբիլիզացման միջոցով Ազգային ժողովի ու Ընտրական հանձնաժողովի զավթումը որակվում են որպես ապստամբություն: Դատարանը վճռել է, որ Հան Դոկ Սուն օգնել է նախկին նախագահին ռազմական դրություն հայտարարելու հարցում:





























