ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Սիդարթա Դատտային։ Այս մասին NEWS.am–ին  հայտնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակը, ինչպես նաև  կայուն զարգացման նպատակներին ծառայող գործընկերությունների ամրապնդման և առողջապահական նախաձեռնություններին աջակցելու ուղիները։