Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում Հրաչյա Քոչար - Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն, հաղորդում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով «Hyundai»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել խաչմերուկը կարգավորող հետիոտնային լուսակիրին, տապալել այն և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։





























