Հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 34-ամյա Ռուբեն Ա․-i ինքնազգացողությունը վատացել է «Kia» մակնիշի ավտոմեքենան վարելու ժամանակ, ինչի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտերի մեջ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն ժամանել են «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, ով այնուհետև հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։