Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 70 տարեկանում մահացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։

Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 18․00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Ներկայացնում ենք Նազարյանի կենսագրությունը․

Ծնվել է` 26 հունիսի 1956 թ., ք. Երևան

Կրթությունը

1973 թ.

Ոսկե մեդալով ավարտել է երևանի թիվ 46 դպրոցը,

1978 թ.

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը` “Ինժեներ-շինարար” մասնագիտությամբ,

Աշխատանքային գործունեությունը

1978 - 1986 թթ.

Երևանի տնաշինական կոմբինատ` վարպետից մինչև տնօրեն,

1986 - 1987 թթ.

Երևանի խոշոր պանելային գործարանի տնօրեն,

1987 – 1988 թթ.

Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի բաժնի պետ,

1988 – 1990 թթ.

Երևանի տնաշինական կոմբինատի տնօրեն,

1990 – 1997 թթ.

Երևանի քաղխորհրդի գործկոմում` վարչության պետ, նախագահի տեղակալ,

1997 – 2000 թթ.

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ,

2000 թ. փետրվարից`

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար,

2000 թ. մայիսից`

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի   1-ին տեղակալ,

2001 թ. հունվարից`

Երևանի քաղաքապետ,

2003 թ. հուլիսից - 2018 թ հուլիս

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:

Կոչումներ

Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս,

Բնության և հասարակության մասին Գիտությությունների Միջազգային Ակադեմիայի իսկական անդամ,

ԱՊՀ Վաստակավոր էներգետիկ:

Պետական և այլ պարգևներ, շնորհակալագրեր

1988 թ. դեկտեմբերի 30

1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետաբեր երկրաշարժի օրերին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին մասնակցելու համար ՀՀ կառավարության շնորհակալագիր,

1991 թ. 

ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր,

2018 թ. հուլիս

Եվրոպայի կարգավորողների ասոցիացիայի (ERRA) շնորհակալագիր` կազմակերպերպության հիմնադիր անդամ հանդիսանալու, կայացման գործում մեծ աշխատանքային ավանդ ներդնելու համար շնորհակալագիր:

Մեդալներ 

2002 թ. հոկտեմբերի 22 

Հ.Բ. Բաղրամյանի անվան մեդալ

2003 թ. մայիսի 28

Համագործակցության ամրապնդման համար մեդալ,

2005 թ. մայիսի 20

Ֆ.Նանսենի անվան մեդալ

2007 թ. մարտի 14

Հայաստանի Հանրապետության Վարչապետի հուշամեդալ

2007 թ. դեկտեմբերի 28

Անանիա Շիրակացու մեդալ

2011 թ. դեկտեմբերի 13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության “Երախտագիտություն” մեդալ

2013 թ. դեկտեմբերի 13

“Հայրենիքին Մատուցած Ծառայությունների Համար” 2-րդ աստիճանի մեդալ