SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում ոստիկանություն է դիմել Իրանի քաղաքացի 39-ամյա Մոհամմադսադեղ Ալիրեզա Մոհամմադալիփույազդին և հայտնել, որ հունվարի 20-ին ժամը 13։30-ի սահմաններում իր ծանոթ Դավիթը պարտք ու պահանջի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով եկել է իր կողմից վարձակալած Արցախի փողոցի հասցեներից մեկը, որտեղից Դավիթի հետ՝ վերջինիս վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկը, որտեղ Դավիթին պարտքերը վերադարձնելու վերաբերյալ փաստաթուղթ են գրել, որից հետո առանց իրեն տեղյակ պահելու Արցախի փողոցի 23/2 հասցեում գործող իր պահեստից տարել են 14 մլն դրամի զովացուցիչ ըմպելիք։
Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցանք կատարած անձինք հանդիսանում են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Դավիթ Գ․-ն և 30-ամյա Սարգիս Ս․-ն։
Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Գ․-ին և Սարգիս Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։




























