Երեւան-Սեւան ճանապարհի 40-րդ կմ-ին, այսօր` փետրվարի 10-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի («Նիվա») ավտոմեքենան բախվել է ծառին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով 26-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























