Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, փետրվարի 9-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցից բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ գիշերը հիշյալ փողոցում գտնվող բարեգործական հիմնարկ-կացարանի սենյակներից մեկում 51-ամյա մի տղամարդուց բացահայտ հափշտակել է բջջային հեռախոս եւ ռադիոընդունիչ:
Կատարվում է նախաքննություն:




























