Վրաստանի ՆԳՆ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի Փոթի քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1989 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ս.Շ.-ին՝ դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով, հաղորդում է Грузия Online-ը։
«Քննությունը պարզել է, որ Փոթիում բանավեճից հետո մեղադրյալը սուր զենքով վիրավորել է 1976 թվականին ծնված Խ.Ա.-ին, ապա փախել դեպքի վայրից։
Տուժածը տեղափոխվել է բժշկական հաստատություն, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։
Քննչական միջոցառումներից հետո իրավապահ մարմինները հանցագործությունը կատարելուց կարճ ժամանակ անց ձերբակալել են Ս.Շ.-ին որպես մեղադրյալ։
Քննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև յոթ տարի ազատազրկում»,- գրում է վրացական լրատվամիջոցը։



























