2012թ-ի հունվարի մեկի դրությամբ, Լոռիի մարզում բնակվում են հաշմանդամություն ունեցող 16.533 կենսաթոշակառուներ, (որից` առաջին խումբ` 973, երկրորդ խումբ` 8.868, երրորդ խումբ` 5.973, մանկուց՝ 719 երեխա), ծնողազուրկ են 2.836 երեխա, որից` 56-ը` երկկողմանի:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզպետարանի առողջապահության եւ սոցապահովության վարչության, սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներից եւ դրանց վերացման ուղղված աշխատանքներից, ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մինչ օրս լուրջ խնդիր է զբաղվածության հարցն ու թեքահարթաների պակասը: 2011թ-ին մարզում հաշմանդամություն ունեցող անձանց ապահովվել են պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով եւ պրոթեզներով: Վալերի Ջաղինյանի պնդմամբ ներկայումս մարզում վերականգնողական պարագաների պակաս չի զգացվում:
«Հաշմանդամություն ունեցող 200 անձանց բաշխել է 31 սայլակ, 13 օրթեզ, 27 այլ պարագաներ (օրթոպեդիկ կոշիկ, գուլպա), 17 ձեռնափայտ, 18 հենակ, 10 քայլակ, 66 լսողական սարք , պրոթեզավորվել են՝ 18 անձ (որից 10-ը` կրծքի): 68 մարդու հատկացվել է հումանիտար օգնություն»,-ասաց նա: Ջաղինյանի խոսքով գործընթացին մասնակից են եղել մի շարք կառույցներ ու հկ-ներ:
Վարչության պետի փոխանցմամբ, աշխատանքներ են տարվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու ուղղությամբ` մասնավորապես թեքահարթակ¬ների կառուցմամբ: «Թեեւ առկա է նպաստավոր օրենսդրա¬կան դաշտ, այնուամենայնիվ հիմնախնդիր է մնում շարժողական խնդիրներ ունեցող անձանց համար մուտքի մատչելիության ապահովումը դեպի պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական, մշակութային, մարզական կառույցներ, ընտրատեղամասեր եւ այլն:
Նախորդ տարի մարզի համայնքներում (քաղաքապետարան, գյուղապետարան) կառուցվել են 13 թեքահարթակներ, 163 կրթական հաստատություններից թեքահարթակ առկա է միայն 51-ում, իսկ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող 37 առողջապահական ընկերություններից միայն 21-ում են առկա թեքահարթակներ, Մի մասն էլ պարտավորվել են թեքահարթակների կառուցումշը շարունակել նաեւ 2012թ-ին:




























