Թերթը գրում է, որ անցյալ տարի «Ֆորբս» ամսագիրը հրապարակեց աշխարհի վատթարագույն տնտեսությունների վարկանշային աղյուսակը, որտեղ Հայաստանը զբաղեցնում էր երկրորդ տեղը ` առաջ թողնելով միայն Մադագասկարին:

«Ի պատասխան այդ հրապարակման,  երկրի բազմաթիվ պետական այրեր, հատկապես նրանք, ովքեր կապ ունեին տնտեսական քաղաքականության հետ, շտապեցին քննադատել ամսագրի բերած տվյալները` մասնավորապես դրանց հիմքում ընկած վիճակագրությունն ու հաշվարկման մեթոդիկան: Այնուհետեւ բոլորը սկսեցին համերաշխորհեն մոռանալ նշված հրապարակման մասին,հատկապես, որ դա շատերին «ձեռք էր տալիս»...

Մեր կողմից նշենք, որ «Ֆորբսի» վարկանշային աղյուսակի որակական լիարժեքությունը, մեղմ ասած թողնում է ոչ միանշանակության զգացողություն, բացի այդ էլ , նշված հրապարակումը, կարծես, թե «բուրում է» ոչ շատ հեռվում արդյունահանված նավթի բուրմունքով... Ինչեւէ, մի բան ակնհայտ է. եթե Հայաստանի տնտեսությունը լիներ որակապես այլ մակարդակի վրա` ոչ ոք չէր համարձակվի մեր երկրին ուղարկել աշխարհի «տնտեսական աղբարկղ»: Պատկերացրեք Իսրայելին, Սինգապուրին կամ Հարավային Կորեային նման ցուցակում: Այդ դեպքում ողջ աշխարհի ականավոր տնտեսական միտքը կծիծաղեր «Ֆորբսի» վրա, եւ լրջորեն կտուժեր ամսագրի հեղինակությունը, ուստի դա ի սկզբանե կբացառվեր նույնիսկ ամենամեծ «նավթային փաստարկի» դեպքում: Իսկ մեր պարագայում` աշխարհն արդեն բոլոր հիմքերն ունի ծիծաղելու  մեզ վրա, հատկապես, երբ մենք, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, փորձում ենք ապացուցել, որ մենք որ թե գահավիժում ենք անդունդը, ինչպես «Ֆորբսն» է անարդարացիորեն գրել, այլ դեռ նոր-նոր ենք մոտեցել այդ անդունդի եզրին...»,-գրում է «Ապագան»: