Փետրվարի 11-ին, ժամը 11.23-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի բնակիչ Մ. Մանուկյանին պատկանող տան տանիքը: (106 քմ ազբոշիֆեր):

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասամբ փլուզվել են նաեւ ճակատային (մոտ 4 քմ), հետնային (9 քմ) պատերը:

Ըստ նախնական գնահատման` փլուզման պատճառ է դարձել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը:

Զոհեր եւ տուժածներ չկան: