Երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը հասել է բարձր մակարդակի. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մոտ 33%-ը Ռուսաստանի հետ է, և վերջին տարիներին ռուսական բիզնեսներն ավելի քան չորս միլիարդ դոլար են ներդրել Հայաստանում իրականացվող նախագծերում։ փետրվարի 5-ին ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ տարածաշրջանների պալատում անցկացված հանդիպումից հետո «Парламентская газета»-ի հարցերին պատասխանելիս հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն 2026 թվականի հունիսին։ Հարցին՝ արդյոք այդ քաղաքական իրադարձությունը կազդի երկու երկրների օրենսդիրների միջև փոխգործակցության վրա, Դաշնության խորհրդի նախագահը պատասխանել է, որ ցանկացած երկրում ընտրարշավները «միշտ թեժ և բանավիճական են»։

«Ցանկանում ենք, որ Հայաստանը լինի բարեկեցիկ և բարգավաճ երկիր, և որ Հայաստանն ունենա կայուն քաղաքական իրավիճակ։ Որովհետև մենք մեծապես գնահատում ենք, գնահատել ենք և շարունակում ենք գնահատել մեր կապերը հայ ժողովրդի հետ»,- հայտարարել է խոսնակը։

Նա հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է ընտրություններում դիտորդների հնարավոր ներկայությունը ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից։ «Եթե հայկական կողմը մեզ հրավիրի, պատրաստ ենք մասնակցել»,- նշել է Դաշնության խորհրդի խոսնակը՝ հավելելով, որ ռուսաստանցի դիտորդների աշխատանքը ցույց է տվել նրանց եզրակացությունների օբյեկտիվությունն ու անաչառությունը։

Մատվիենկոն կարծում է նաև, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև խորհրդարանական երկխոսությունը կշարունակվի, քանի որ դա բխում է երկու պետությունների շահերից, մեր ժողովուրդների շահերից։ Ըստ նրա՝ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակի. ըԸստ նրա՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մոտ 33%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում ռուսական բիզնեսն ավելի քան չորս միլիարդ դոլար է ներդրել Հայաստանում մոտ քառասուն նախագծերում,- հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակը։ -Դա ցույց է տալիս, որ մենք հետագա զարգացման հավակնոտ ծրագրեր ունենք, և առանց խորհրդարանական երկխոսության դա տեղի չի ունենա։ Խորհրդարանական երկխոսությունը պարտադիր է»։