Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող աշխատանքի տեղավորման գործակալությունից, փետրվարի 4-ին զանգահարել են ոստիկանություն եւ հայտնել, որ աշխատասենյակից գողացել են գործավարի բջջային հեռախոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նախկինում 12 անգամ դատված, 43-ամյա Վարդան Գեւորգյանը, ով փետրվարի 10-ին բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:




























